Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնել է, որ «Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը։
«Նախօրեին Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության հետ:
Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ դիրքորոշումների հստակեցման և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների և տարբերակների մշակման համար:
Կողմերը քննարկել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել խորացնել հետագա համագործակցությունը՝ հասարակական և պետական քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներ հարուցելու, իսկ արդեն ձևավորված գործընթացներում՝ արդյունավետ մասնակցություն ունենալու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: