«Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ նախընտրական շտաբի Տավուշի աշխատանքները համակարգում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։
«Առաջիկայում մեր դաշինքի պաշտոնական կայքում կհրապարակվի պաշտաճ տեղեկատվություն՝ նախընտրական շտաբի պատասխանատուների վերաբերյալ»,- Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին «Հայաստան» դաշինքից։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով, որի վարչապետի թեկնածուն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։