ԶԼՄ-ում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանը հետ է կանչում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին, իսկ նրա փոխարեն Իրանում դեսպան կնշանակվի ներկայում ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։
Ինչպես Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ԱԳՆ-ն չի մեկնաբանում ո՛չ դեսպանի ազատման, ո՛չ նորի նշանակման լուրը, քանի դեռ չկա նախագահի համապատասխան հրամանագիրը։