Ադրբեջանը լոբբինգ է իրականացնում մայիսի 20-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանում անցկացվող հայ ռազմագերիների հարցի առաջիկա քննարկման դեմ:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը:
«Ադրբեջանը ապշեցուցիչ նամակներ է ուղարկում եվրախորհրդարանականներին: Հարգանք մարդասիրական իրավունքի նկատմա՞մբ։ Սո՛ւտ։ Կրոնական հուշարձանների պահպանում։ Սո՛ւտ», – գրել է Ժան-Քրիստոֆ Բուիսոնը: