Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, որին մենք իրավունք չունենք լքելու:
Նման գրառում է իր էջում կատարել Ֆրանսիայի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն:
«Ես, իհարկե, մասնակցեցի այսօրվա ցույցին, որպեսզի Ֆրանսիայի կառավարությանը կոչ անեմ ցույց տալ իր ուժեղ հակադրությունը Ադրբեջանի գործողություններին, որը խախտել է Հայաստանի պետական սահմանը և ապօրինի պահում է հայ գերիներին»,- գրել է Վալերի Բուայեն: