ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների համար նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել մեր երկիր:
Համապատասխան հայտարարության տեքստը զետեղված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:
Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, սակայն նախազգուշացման մեջ նաեւ նշվում է սահմանային լարվածության մասին: Մասնավորապես, խստորեն կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը ներկայումս չի կարող ապահովել այնտեղ այցելող իր քաղաքացիների անվտանգությունը:
Ի դեպ, նույնաբովանդակ հայտարարություն է տարածվել նաև Ադրբեջանի հետ կապված, սակայն մեկ էական տարբերությամբ․ այդ տեքստում հիշատակվում է նաև Ադրբեջանում առկա ահաբեկչության վտանգը։