Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան։ Ի՞նչ է սա նշանակում՝ պարզաբանել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը.
«-Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
– 44-օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
– Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
– Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
– Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
– Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ»:
Հիշեցնենք, որ համապատասխան հայտարարության տեքստը տեղադրվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, սակայն նախազգուշացումը վերաբերում է նաև սահմանային լարվածությանը:
Մասնավորապես, խստորեն խորհուրդ է տրվում չայցելել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը ներկայումս ի վիճակի չէ անվտանգության միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղ այցելող իր քաղաքացիների համար:
Նմանատիպ տեքստ տեղադրվել է Ադրբեջանի մասով, բայց մեկ էական տարբերությամբ՝ նշված է ահաբեկչության սպառնալիքն այս երկրում: