Պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրը Հայաստան-Հունաստան բարեկամական խումբն այցելել է Ծիծեռնակաբերդ։
Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Հունական համայնքի ներկայացուցիչներն ու Հայաստանում Հունաստանի դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ 1994 թվականից ի վեր ամեն տարի մայիսի 19-ին աշխարհում նշում են Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օրը։ Այսօր ևս Հայաստանում Հունաստանի դեսպանության, տեղի հունական համայնքի և երկրի հասարակության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայաստանում Հունաստանի դեսպան Եվանգելոս Տուրնակիսը, Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Պոլատովը և այլք:
Մանրամասները՝ տեսանյութում․