Armenia Today-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան դաշինքի» շտաբի պետ Արմեն Գևորգյանին այսօր առավոտյան կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ իր վերաբերյալ քննվող գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008 թվականի մարտի 1֊ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար, և գործը միացվել է Մարտի 1֊ի գործին։
Հիշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է։ Հունիս 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները կմասնակցնեն «Հայաստան» դաշիքնով, որի վարչապետի թեկնածուն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։