Կարևոր եմ համարում կրկին արձանագրել․ կոմունիկացիաների բացումը մեր կառավարության առաջնահերթություններից է, որովհետև այն որքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է Հայաստանին։
Սկսած 1992 թվականից Հայաստանի նկատմամբ կիրառվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն։ Այս փաստի բերումով պետք է հասկանանք, որ ապաշրջափակումը ձեռնտու է նաև Հայաստանի Հանրապետությանը։
Այս մասին Կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ասում եմ բոլոր ժամանակների համար՝ մենք միջանցքային տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների բացման առումով չենք քննարկել, չենք քննարկում»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը։