Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են տվել տարածաշրջանի զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա ընդգծել է, որ ապաշրջափակումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարության առաջին կետը վերաբերում էր 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու որոշմանը։