«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱԳՆ այլ պաշտոնատար անձինք:
«Մենք բարձրացրեցինք մեզ հուզող հարցեր, մասնավորապես, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրի արտաքին սահմանների հետ, այս իշխանությունները ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ, ինչ են պատրաստվում զիջել, կամ հետագա ինչ քայլեր են ձեռնարկվում,որը կհանգեցնի Հայաստանում անվտանգության համակարգի թուլացմանը», – ասաց նա:
Ըստ նրա, հանդիպման ընթացքում Այվազյանն ասել է, որ սահմանը հստակեցնելու վերաբերյալ նախկինում հրապարակված փաստաթղթում լրացում չկա, խոսքը միայն արդեն հրապարակված փաստաթղթի մասին է: