ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեր տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ունի՝ հաշվի առնելով նաև Արցախյան պատերազմը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Հայ-ամերիկյան հարաբերություններում մենք համագործակցության մեծ նախադրյալներ ունենալով՝ օգտագործում ենք դրա ընդամենը 1 տոկոսը։ Իշխանություններն ԱՄՆ-ի հետ ակտիվ օրակարգ չեն ձևավորում, չեն ձևավորում նաև այնպիսի միջավայր, որ ԱՄՆ-ից բիզնեսը գա մեր երկրում ներդրումներ անելու։ Ավելին՝ կային սպասումներ, որ հետհեղափոխական Հայաստանում ԱՄՆ-ից խոշոր ներդրումներ են լինելու։ Սակայն, ինչպես տեսանք, ներդրումներ չիրականացվեցին։ Սա մեր իշխանությունների անհետևողական աշխատանքի հետևանքն է»,- նշեց փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում: