Հայաստանն այլևս գործոն չէ տարածաշրջանում:
Այդ մասին հայ-ամերիկյան քաղաքական ֆորումի ընթացքում ասաց Լեսթերի (Մեծ Բրիտանիա) համալսարանի միջազգային բաժնի գիտաշխատող, Վաշինգտոնի ինստիտունի տարածաշրջանային և անվտանգային հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ «Ղարաբաղի պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցան հիմնարար փոփոխություններ: Հայաստանը կրեց ոչ միայն մարդկային և տարածքային կորուստներ, այլև էապես իջեցրեց իր կարգավիճակը աշխարհի մի շարք պետությունների հետ հարաբերություններում:
Երևանի կախվածությունը Մոսկվայից բոլոր հարցերից ակնհայտ է, որ երկիրն այլևս չի կարող ուժային նախագծեր իրականացնել և, որպես արդյունք, չի կարող ազդել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»