Մեզ համերաշխություն է պետք ու «Լուսավոր Հայաստանն» այդ համերաշխության շարժումն է: «Լուսավոր Հայաստան»-ը առաջիկա ընտրություններում հանդես է գալու «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով:
Այս մասին կուսակցության երրորդ համագումարի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պետք է այնպես անենք, որ առանց կրակելու, միջազգային ճնշմամբ մեր թշնամուն դուրս հրավիրենք ՀՀ պետական սահմանից: Բայց մեր մյուս թշնամին ատելությունն է: Երբ թշնամին մտել է ՀՀ տարածք, մենք մի թշնամի ունենք: Մեր երկրի ներսում ատելությունը չպետք է տեղ գտնի»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ չի հիշում մի դեպք, երբ Ադրբեջանի նախագահը կամ որեւէ պաշտոնատար անձ ասի, թե Ադրբեջանի Հանրապետությունում կան Խորհրդային Հայաստանի տարածքներ:
«Իմացեք, որ իրավիճակը շատ ծանր է և եթե իրավիճակը խորանա, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա: Եթե ադրբեջանցի զինվորների քանակը շատանա, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, ի՞նչ ընտրությունից ենք խոսելու»,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.