«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կուսակցության համագումարի ժամանակ ներկայացրեց իրենց քաղաքական ուժի ծրագիրը:
Նա շեշտեց, որ կուսակցության ծրագրերի մեջ է բանակն արդիականացնելու, այն վերազինելու, ամրացնելու և նոր ձևավորված պետական սահմանը նորագույն տեխնոլոգիաներով կառուցապատելու նպատակ ունեն:
«Թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքներին դիմակայելու նպատակով ընդլայնել Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային համաձայնագիրը և Սյունիքում կազմակերպել նոր զորամիավորման ստեղծում»,-ասաց Գորգիսյանը։
«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է փոխել Սահմանադրությունը. «Առաջարկում ենք ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները, վերականգնել գյուղատնտեսության, սփյուռքի և մշակությի նախարարությունները, բնականաբար, ավելի արդյունավետ կառուցվածքով»,- նշեց Գորգիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.