Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան:
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեի հայտարարությանը:
Հաղորդվում է, որ Զարիֆի այցը կսկսվի մայիսի 25-ին՝ երեքշաբթի օրը: Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցի մանրամասները չեն բացահայտվում:
Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին այցը Հայաստան տեղի է ունեցել 2021 թվականի հունվարին: