Դատախազության շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա։ Հավաքված քաղաքացիները ստորագրություն են հավաքում հայտնի փաստաթղթի ստորագրման դեմ։
Այն նախաձեռնել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը։
Ակցիայի մասնակիցները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նրանց համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող շարունակել օգտագործել իր լիազորությունները՝ ստորագրել Հայաստանի սահմանների ճշգրտման հետ կապված որեւէ փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն օրերս հրապարակել էր փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Նա, մասնավորապես, նշել էր, որ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։
Մանրամասները՝ տեսանյութում․