Շատ կարևոր է, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր ուժերը հստակ հայտարարեն, որ չեն համագործակցելու գործող իշխանությունների հետ: «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն այդ մասին հայտարարություն արդեն արել են, ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում:
Իշխող քաղաքական ուժը իր քարոզարշավը կկառուցի պոպուլիզմի, ստի ու կեղծիքի վրա, ինչն անում էր այս երեք տարիներին:
Ըստ Սաղաթելյանի՝ «Հայաստան» դաշինքն ունի իր նախընտրական պլատֆորմն՝ ուղղված ապագային, երկրի զարգացման հստակ ծրագիր՝ առաջիկա 5 տարիների կտրվածքով, պոպուլիզմից զերծ և հստակ թվերով, որը շուտով կներկայացվի հանրությանը»,- ասաց Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.