Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Գիյոմ Նարժոլեին։ Այս մասին հայտնել է Կապանի համայնքապետարանը:
Համայնքի ղեկավարը երկու հանդիպումների ժամանակ էլ մանրամասն ներկայացրել է համայնքի առջև ծառացած հետպատերազմյան խնդիրները և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակով պայմանավորված անվտանգային մարտահրավերները։
Հանիպումների ընթացքում քննարկվել է նաև համայնքի տնտեսական զարգացման ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները։
Գևորգ Փարսյանը կարևորել և համայնքի համար հեռանկարային է համարել, հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում հնարավոր համագործակցության զարգացումը։