Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Իրանի ԱԳ նախարարին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱՀ նախարար Արա Այվազյանը:
Հիշեցնենք, որ երեկ Զարիֆն աշխատանքային այցով Բաքվում էր:
Հայաստանում նա կհանդիպի ԱԳ նախարարին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ու ՀՀ նախագահին: