ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին հույս է հայտնել, որ սիրիական խնդրի մեջ ներգրավված բոլոր պետությունները կխուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը:
«Մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին Սիրիայում գործել այնպես, որ չնպաստեն անկայունությանը, անապահովությանը, այլ ընդհակառակը՝ նպաստեն խաղաղ քաղաքական լուծմանը»,-ճեպազրույցում ասել է Քիրբին՝ մեկնաբանելով Սիրիա ռուսական Ty-22M3 ռմբակոծիչների ժամանման մասին տեղեկությունը:
Խոսնակը շեշտել է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը Սիրիայում կենտրոնացած է բացառապես ԻՊ-ի դեմ պայքարի վրա:
«Մենք կցանկանայինք, որ բոլոր գործընկերները, բոլոր կազմակերպությունները, բոլոր պետությունները ներգրավվեին, որը կհանգեցներ խաղաղ արդյունքի և քաղաքական կարգավորման այս քաղաքացիական պատերազմում»,- ասաց Քիրբին:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երեք հեռահար Ty-22M3 ռմբակոծիչներ ժամանել են Սիրիայում գտնվող ռուսական Խմեյմիմ ավիաբազա: Ըստ զեկույցի՝ «Միջերկրական ծովի գոտում օդային տարածքի զարգացման ուսումնական առաջադրանքներն ավարտելուց հետո հեռահար ռմբակոծիչները կվերադառնան Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող մշտական օդանավակայաններ»: