«ՀՀ-ում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություններ ունեցողները համարվում են գործարարներ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի, Գուրգեն Արսենյանի՝ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելուն։
«Անկախ բիզնես-գործունեության չափերից, նրանք, ովքեր հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, նման դեպքերում ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ։ Այս դեպքում՝ ոչ թե արգելվելու է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելվում է դրանց համատեղումը։ Եթե լինի նման իրավիճակ, որի դեպքում այդ արգելքը կխախտվի, ապա ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողովը, այլև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կսկսի մանդատից զրկման գործընթաց»։
Անդրադառնալով հարցին, թե նախկինում սուր քննադատություններ էին հնչում այդ անձանց մասին, Մակունցը նշեց, որ օրենքն այն ժամանակ չէր գործում։