Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գործակալությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախօրեին նախազգուշացրել են, որ իրենք այս գործընթացը չեն համարում արդար և ազատ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարներս, ցանկանում ենք հստակ նշել, որ մայիսի 26-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները չեն լինի ազատ կամ արդար»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:
Նախարարներն ընդգծում են, որ իրենք դատապարտում են քվեարկություն անցկացնելու որոշումը, եթե «հաշվի չեն առնվելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-ով սահմանված պայմանները»:
«Մենք համաձայն ենք բոլոր սիրիացիների, այդ թվում՝ սիրիական ընդդիմության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք ընտրություններն անօրինական են որակել»,- ասված է հայտարարության մեջ:
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենում այսօր՝ մայիսի 26-ին:
Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր սա երկրորդ նախագահական ընտրությունն է: