Գեղարքունիքի մարզում ես ամեն ինչի համար էլ պատասխանատու եմ, սակայն տվյալ իրավիճակի հետ կապված կա ՊՆ, կա ԶՈւ, կա ԳՇ, և որոշումները կայացվում են այնտեղ։
Այս մասին Կառավարության նիստի ավարտին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ կամավորները և համայնքների ղեկավարները միայն աջակցում են ՊՆ գործընկերներին։ Ոչ մի տեղ համայնքի ղեկավարը գլխավոր բանակցող չի համարվում։ Ակնհայտ է, որ խախտել են մեր տարածքը և պետք է դուրս գան, սակայն հայկական կողմը ճիշտ դիվանագիտական աշխատանք է կատարում։
Լրագրողի դիտարկմանը, թե մարզում լարված իրավիճակ է, ինչո՞ւ է մարզպետն այն լքել ու Կառավարության նիստի եկել, պատախանեց, որ դռնփակ հատվածում հենց մարզին վերաբերող մի շարք հարցեր են քննարկվել։
Իսկ կա՞ արդյոք սահմանամերձ Կութ գյուղից բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն, մարզպետն ասաց․
«Նման որոշում չկա, միջադեպը տեղի է ունեցել ոչ թե գյուղում, այլ սահմանին»։