«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին, գերեվարված հայ զինծառայողներին։
Անթույլատրելի համարելով ՀՀ 6 զինծառայողներին գերեվարելու դեպքը՝ նա շեշտեց․ «Եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ»։
Armenia Today-ի հարցին՝ հայկական կողմից ադրբեջանցիներին գերի չվերցնելու հրաման կա՞՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե Ադրբեջանն առևանգել է Հայաստանի զինծառայողներին և, ըստ էության, իրենք ըստ Ժնևյան կոնվենցիայի գերի են, ու եթե իրենք գերիներին չեն վերադարձնելու և դրա համար պատասխանատվության չեն ենթարկվելու, ի՞նչ եք կարծում՝ գերիների խնդիրը ո՞նց պետք է լուծվի։ Դրա համար պետություններն իրենց անվտագության մարմիններում ունենում են բազմաթիվ կառույցներ, որոնք պետք է լուծեն նման խնդիրները»։
Մանրամասները՝ տեսանյութում․