Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ արեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և դեսպան Լին Թրեյսիին դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռասիզմը:
«Որպես ԱՄՆ քաղաքացի և ակտիվիստ, ես դիմում եմ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Երևանում ԱՄՆ դեսպանատանը՝ պատշաճ հայտարարություն կատարել ընդդեմ Ադրբեջանի կողմից իրականացված սարսափելի ռասիզմի, նրանց սարսափելի ռազմական ավարի պուրակի, քանի որ նրանք շարունակում են երեխաներ դաստիարակել հայերի նկատմամբ ատելությամբ:
Ձեր լռությունն անընդունելի է Ամերիկայի հայերի և աշխարհում ռասիզմի դեմ պայքարող ակտիվիստների համար»,- գրել է Թանկյանը Facebook- ում: