ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որումմ ասվում է.
«Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը կրկին փաստում են, որ ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, և ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար: Ազգային արժանապատվությունը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների և հայրենիքի անվտանգությունն ապահովելու լուծումը ընտրությունների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին փոխանցելն է: Սակայն, մինչև նոր իշխանության ձևավորումը, անհետաձգելի անհրաժշտություն է թշնամու կասեցումը: Ըստ այդմ՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարության անդամների և իրավապահ մարմինների անգործությունը նրանց դարձնում է հանցակից»։