Դժվարին ժամանակներ ենք ապրում։ Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ըստ նրա՝ այսօրվա մեր պատգամը պետք է այն լինի, որ ազգի յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված՝ մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած՝ լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը։
«Միասնական ջանքերով պետք է հեռու վանենք մեր սահմաններից բոլոր այն վտանգները և փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքնությանը, պետականությանը»,-նշեց Գարեգին Բ-ն։
Ամենայն Հացոց Կաթողիկոսը չպատասխանեց քաղաքական բնույթի որևէ հարցի։ Նա անպատախան թողեց նաև Armenia Today-ի այն հարցը, թե շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մանրամասները՝ տեսանյութում․