Անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերները Ռուսատանի Դաշնությունն է, ՀԱՊԿ-ը մեր միակ ռազմական դաշինքն է և այդպես էլ պետք է լինի։ Այս մասին Քաղաքացիական պայմանագրի Նորք Մարաշի գրասենյակում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ ունենք միացյալ զորախմբի վերաբերյալ և միացյալ հակաօդային պաշտպանության վերաբերյալ պայմանագիր։ ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է և այդպես էլ պետք է լինի,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը, Ռուսաստանը, Ստեֆան Վիսկոնտին, Ֆրանսիան և Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման մասին հաղորդագրությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ձերբակալված այլ անձանց: