Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության թվիթերի միկրոբլոգում.
«ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարման կապակցությամբ: Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»: