«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի գրասենյակում հարց հնչեց. «Խնդրում եմ հանրամատչելի բացատրեք, ի՞նչ է նշանակում «վերջ թավիշին» ու հիմա էդ թավիշին վերջ տրվե՞լ է, թե՝ չէ»:
««Վերջ թավիշինը» նշանակում է, որ օրենքը Հայաստանի Հանրապետությունում անառարկելիորեն պիտի գործի: Դրա համար պետք է, որ մենք գործունակ դարձնենք մեր օպերատիվ մարմինները, մեր քննչական մարմինները, մեր դատախազական մարմինները և մեր դատական մարմինները: Եվ մենք էդ ճանապարհով գնում ենք: Գիտեմ , որ դժգոհ եք, բայց… Ինչո՞ւ դա տեղի չի ունենում, որովհետև պետք է արձանագրել, որ պատերազմից հետո, այնուամենայնիվ, մենք՝ որպես իշխանություն, թուլացել ենք: Եվ մենք արտահերթ ընտրությունը ինչու ենք իրականացնում, որպեսզի դուք նորից ուժ տաք մեզ, որ մենք մեր խոստացած «վերջ թավիշինը» կարողանանք գործնականում իրականացնել: իսկ դրա համար պետք է ,որ այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանա 60 տոկոս ձայն»,- պատասխանեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: