Էդմոն Մարուքյանը հանդիպել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների հետ. տեղեկացնում են ԼՀԿ-ից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նախընտրական քարոզարշավի ռազմավարությունը, ուղերձները,
համայնքներում ընտրողների հետ հանդիպումների, տեղերում նախընտրական շտաբների գործունեության հետ կապված հարցեր։