Այն մարդը, որին ես տվել եմ գեներալ-լեյտենանտի, գեներալ-գնդապետի կոչում, ամբողջ պատերամզի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա գեղերում դառել է Քոչարյանի բուկլետ բաժանող: Լավ ես գտել քո տեղը: Այս մասին այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այո, ես ընդունում եմ իմ այն սխալը, որ 2018-ին, վարչապետ դառնալով, զինվորի հաց գողացող որոշ գեներալների դուրս չեմ արել բանակից: Բայց Ժամանակը իրենց դրեց իրենց տեղը: Հիմա դառել են Քոչարյանի ու Սերժի բուկլետ բաժանող: Այլևս դա է ձեր կյանքի բարձրագույն կոչումը: Դուք այդ քաղաքական հետնախորշերից դուրս չեք գալու, բուկլետ բաժանող եղել եք, բուկլետ բաժանող էլ կմնաք: Ժողովուրդը ձեզ չի ներելու, ծախու գեներալներ»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.