«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը Facebook-յան իր էջում հայտնել է, թե իրենց ուժի հաղթանակի դեպքում անձինք ինչ բժշկական ստուգումներ են անցնելու՝ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու համար։
«Հաղթանակից հետո մեր դաշինքն անպայման նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ` ամրագրելով, որ պետական բարձր պաշտոնի հավակնող անձինք այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների տեսանկյունից»,-գրել է Վանեցյանը։