Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ աշխատանքային խմբի աշխատանքները դադարել են սահմանային իրավիճակի լարվածությունից և վեց հայ զինվոր գերեվարելուց հետո։
Ըստ հայկական կողմի աշխատանքային խմբի ղեկավարի՝ աշխատանքներն արդյունավետ կլինեն այն դեպքում, երբ իրավիճակը կայուն լինի:
Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձությունների դեպքում հնարավոր չէ կառուցողական աշխատանք տանել այդ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում․