Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իր քննարկումների օրակարգում նման հարց չկա։
«Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ վստահեցնում եմ՝ դա բացառվում է», – պնդեց փոխվարչապետի պաշտոնակատարը։
Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը։