ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ է դուրս եկել Առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնից, որտեղ մինչև երեկ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերն էին։
Այս մասին հայտնել է պատգամավորն իր Facebook-ի էջում։
«Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան և այս պահին սառնարանում ընդամենը 6 դի կար»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք,որ երեկ տեղեկություն տարածվեց, որն ավելի ուշ հաստատեց Առողջապահության նախարարությունը, Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած։