Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը հայտնել է․
«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բանավեճի էր հրավիրել ՀՀ առաջին ու երկրորդ նախագահներին։
Ռոբերտ Քոչարյանն արդեն հրաժարվել էր բանավեճից՝ նշելով, որ հողերն ազատագրողը չպետք է դեբատի գնա հող հանձնողի հետ։