Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վիճակը: Այս մասին նա հայտնել է TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի առաջնորդն անթույլատրելի է համարել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը։
Նա քննադատել է ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի վերջին հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
«Արդյո ՞ ք նրանք, ովքեր ձեզանից առաջ պաշտոնավարել են ԱՄՆ-ում, այդ հարցի մասին գիտեն ավելի վատ, քան դուք։ Նրանցից ոչ մեկը չի օգտագործել այդ արտահայտությունը», -ասել է նախագահ Էրդողանը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների միջև վերջին լարվածությունն առաջացել է Սպիտակ տան ղեկավարի հիշատակած արտահայտություններից։