Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր Բաքվում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», խորհրդակցություններին Մոսկվան ներկայացրել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, Բաքվին ՝ ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրության շրջանակում են»,-ասված է հրապարակման մեջ: