ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է «Անադոլու» -ն։
Մամուլի հաղորդագրության համաձայն ՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ պատաստվում է մեկնել իր առաջին արտասահմանյան ուղեւորությանը, որը ներառում է Մեծ Բրիտանիա, Բելգիա և Շվեյցարիա այցելությունները:
Նախագահ Բայդենը կհանդիպի մի շարք առաջնորդների հետ, «ընդգծելու համար Ամերիկայի հավատարմությունը մեր միությունների վերականգնմանը, տրանսատլանտյան հարաբերությունների աշխուժացմանը և մեր դաշնակիցների ու բազմակողմ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ աշխատանքին՝ գլոբալ խնդիրների լուծման համար»,նշված է հաղորդագրության մեջ:
Ջո Բայդենը նաև հունիսի 16-ին Շվեյցարիայում գագաթնաժողով կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում մտադրություն էր հայտնել ԱՄՆ իր պաշտոնակից Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների վիճակը:
Թուրքիայի առաջնորդն անթույլատրելի է համարել Վաշինգտոնի դիրքորոշումն Օսմանյան պետությունում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։
Նա քննադատել է Ջո Բայդենի վերջին հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ։