Վրաստանը և Հայաստանը կհամագործակցեն արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում: Արբայտեր-Սամարիթեր-Բունդ բարեգործական կազմակերպության մասնակցությամբ երկու երկրների առողջապահության նախարարությունների միջեւ կազմվել է համապատասխան հուշագիր:
Վրաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փաստաթուղթը նվիրված է մեկ ոլորտի ՝ աղետների բժշկության: Վրաստանը և Հայաստանը պարտավորվել են շտապ օգնության տրամադրման համար պատրաստ հատուկ թիմեր ձևավորել:
Առողջապահության ոլորտի աշխատակիցներն ովքեր կմասնակցեն նման թիմերի, կհավատարմագրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:
Կողմերը կարծում են, որ հուշագիրը կծառայի միջսահմանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը: Ինչպես նշել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Գեորգի Ցոծկոլաուրին, նախագիծը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, հատկապես կորոնավիրուսային համաճարակի համատեքստում: