ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ին փոխանցել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների,
ստիպված եմ արձագանքել.
պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել,իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնվել եւ պատրաստ եմ պատասխան տալ իմ ամբողջ գործունեության համար։Համոզված եմ,որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։
Ի դեպ՝բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում(չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։
Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝քննարկման ընթացքում ես ասել եմ ,որ այս հարցը Արցախի հետ կապ չունի եւ հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում ,հետագայում սակարկելու եւ մեզ «ընդառաջելով »այն նախագծից հանելու համար։
Ամեն դեպքում նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում….»։
Հիշեցնենք, որ նախօրեին Արտաշատի բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ցանկանում էր հանձնել Տավուշի մարզի մի շարք գյուղեր:
«Ես կտրականապես հրաժարվեցի, և կան վկաներ, ովքեր պատրաստ են դա հաստատել», – ասաց Փաշինյանը: