Հիմա մեր պատասխանատվությունն ավելի մեծ է, քան 2018 թվականին։ Այս մասին Աբովյան քաղաքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այս պահից սկսած իրենք իրավունք չունեն որևէ հարցում սխալվելու։
«Ձեզնից յուրաքանչյուրի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ՝ ինչպես իմ ընտանիքի։ Յուրաքանչյուր նահատակի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ՝ ինչպես իմ որդու։ Բոլոր երեխաների առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ՝ ինչպես իմ Արփիի առաջ։ Բայց ես հասկանում եմ, որ այդ պարտավորությունը կատարելը հեշտ չէ միայն սիրով ու ցանկությամբ իրագործել։ Դա իրագործելու համար մեզնից գերմարդկային ջանքեր են պահանջում։ Մենք այդ ջանքերը ներդնելու ենք։ Մենք ձեզանից ենք ստանում այդ ջանքը»,- նշեց նա։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ եկել են ժողովրդից ստանալու թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը։
Փաշինյանը հավելեց, որ այդ պողպատե մանդատով պետք է ուղղեն մեր երկրի ողնաշարը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզի համայնքներ։