Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն։
Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրվել է 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ.
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
- Ազատություն կուսակցություն
- «Պատիվ ունեմ» դաշինք
- Միասնական հայրենիք կուսակցություն
- Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն
- Լուսավոր Հայաստան կուսակցություն
- Մեր տունը Հայաստանն է կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Հայոց հայրենիք» կուսակցություն
- Ազատ հայրենիք դաշինք
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
- «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
- «Ազգային օրակարգ» կուսակցություն
- Վերելք կուսակցություն
- Ազատական կուսակցություն
- «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի եվրոպական կուսակցություն
- Հայաստան դաշինք
- «Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական
կուսակցություն
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն