Արմավիրի մարզում 2020 թվականին 13,1 միլիարդ դրամի 5970 միավոր վարկ է տրամադրվել։
Այս մասին հունիսի 7-ին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիրի մարզի Գայ համայնքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Հիմնվել է 181 հեկտար ինտենսիվ այգի, 157 ոռոգման արդիական համակարգ, ձեռք է բերվել 132 գյուղատնտեսական տեխնիկա, 873 միլիոն դրամի ագրոպարենային վերամշակման սարքավորում, կնքվել է 874 մթերման պայմանագիր, սակայն վարելահողերի 34 տոկոսը դեռ անմշակ է։