«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փոխվարչապետի պաշտոնի առաջարկ չի ստացել, իրեն առաջարկվել է գնալ ԱԺ։
«Ստանամ, կմտածեմ, քանի որ կառավարման համակարգն ունի իր բարդությունները, իր առանձնահատկությունները»,-նշեց նա։
Հարցին, թե իր և Տիգրան Ավինյանի հակասությունների պատճառով է, որ Ավինյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում չէ, Սուքիասյանը նշեց. «Չգիտեմ ինչ հակասությունների մասին է խոսքը, ես ընդհանրապես չգիտեմ ինքը ով է, իր հետ չեմ շփվել»,-նշեց Սուքիասյանը։