ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման, նախընտրական ծրագրի և ՀՀ անվտանգության հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանի հետ։
-Պարոն Սարգսյան, ինչո՞ւ որոշեցիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել հենց Տիգրան Արզաքանցյանի հետ և առաջին համարում ձեր փոխարեն նա է առաջաջադրել։
-Բոլորին այդ հարցն է հետաքրքրում, այլ ոչ թե մենք ինչ ծրագրեր ենք առաջարկում։ Ասեմ՝ ինչո՞ւ։ Սկզբից որոշել էինք չգնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք գտնում էինք, որ անհրաժեշտ է այս իշխանություններից հրաժարվել՝ ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կկարողանար մթնոլորտը փոխել։ Ցավոք, դա չեղավ։ Ինչ վերաբերում է ամբիացիաների՝ նշեմ, որ քաղաքական տեսանկյունից կատարելու եմ կուսակցական առաջնորդի իմ աշխատանքները։ Մեր վարչապետի թեկնածուն Տիգրան Արցաքանցյանն է։ Նա գործարար է, որը հաջողել է իր բիզնեսում։ Կառավարման տեսանկյունից կարող է իր գործը կատարել։ Շատ կուզենք, որ հաղթող քաղաքական ուժը մենք լինեն, սակայն, այս պահին դա չէ ամենակարևոր խնդիրը։
Պետք է խորհրդարանում կարողանանք ձևավերել լուրջ խմբակցություն։ Մեծ նշանակություն ունի նաև այն, որ մեր վարչապետի թեկնածուն երիտասարդ է։ Նա եկել է կուսակցության ծրագրով աշխատելու համար։ Ցուցակը բաց է, մեզ միացել է նաև «Ժառանգության» խանկին անդամ Նարինե Դիլբարյանը։ Մենք որևէ անհատի հետ գործարքի մեջ չենք մտնում։ Մենք ցույց ենք տալիս, որ կարելի է մի գաղափարի շուրջ միավորվել և ծրագիր առաջարկել։ Սա է գլխավոր խնդիրը։
-Տիգրան Արզաքանցյանին կերպարը միանշանակ չընկալվեց հանրության կողմից։ Դուք գործարարի եք բերում քաղաքական դաշտը։ Չե՞ք կարծում, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինի։
-Դուք այս հարցը տվե՞լ եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին։ Չեք հարցնում՝ այդ ցուցակում ի՞նչ գործ ունեն գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Ինչի՞ եք սևեռվել Տիգրան Արզաքանցյանի վրա։ Հենց իշխանությունն էր ասում, որ պետք է բիզնեսն ու քաղաքականությունն իրարից տարանջատել, սակայն, ինչպես տեսնում ենք, հակառակն են անում։
Նա գործարար է և իր գործն էլ Հայաստանում չի սկսել, այլ՝ հակառակը, այդ կապիտալը բերել հասցրել է մեր երկիր։ Ես միայն կնշեմ, որ բոլոր մարդիկ, ովքեր «Դեմոկրատական կուսակցության» ցուցակում են առաջնորդվում են մեր կուսակցության գաղափարներով։ Ինձ չի հետաքրքրում, թե համացանցում նրա մասին այս կամ այն ֆեյքն ինչ գրեց։
Մանրամասները՝ տեսանյութում․