Հայաստանում զոհվածների պաշտոնական թիվը մոտ 3700 է։ Այս մասին Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հայտարարեց «ՔՊ» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ենթադրում ենք, որ այդ թիվը կարող է հասնել 4 հազարի։ Որևէ մեկը կարա բացատրի՝ ինչի՞ են ասում 5 հազար, 7 հազար։ Դա նրանց ցանկությունն է։ Զոհի թիվ ավելացնելը որն է։ Նրանք դարձել են ադրբեջանական իշխանության փաստաբանը։ Փաստորեն Ադրբեջանում կարող են ասել իրենք են պատերազմ սկսել, իրենք են զորքին կոտորել, իրենք են պատերազմական հանցագործություն կատարել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունները փորձում են նախկին իշխանությունների թողած խայտառակ բանակցային ժառանգությունից պաշտպանել Հայաստանը։
Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն։
Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրվել է 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: